Զինվորականների ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Խաչատրյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։
87 կգ քաշային ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը 3։1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Ավելի ուշ մեդալային պաշարը ևս մեկ բրոնզով հարստացրեց 92 կգ քաշային ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը՝ հաղթելով Հնդկաստանի ներկայացուցչին։
Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից: