top of page

Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին:

Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալիտնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Մեծ է նաև պարոն Սինգհի ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Սինգհի ընտանիքին և մերձավորներին:

1/2290
bottom of page