top of page

Գորիսում այսօր հայ-իրանական մշակութային փառատոն կանցկացվի

Սիրելի՛ հայրենակիցներ և հյուրեր, սիրով hրավիրում ենք Ձեզ մասնակցելու բացառիկ իրադարձության՝ «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Գորիսում: Հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Սպասվում է՝ 


 

Հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ներկայացում

 Հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ

 Ավանդական գորգերի ցուցադրություն երկու մշակույթներից, երաժշտական խմբերի կատարումներ

 Արցախյան մշակութային խմբերի ելույթներ՝ Արցախի պարի պետական համույթի, «Մենք ենք մեր սարեր», «Այաների» համույթների մասնակցության։

 

 «Մատուռ» երգչախումբ

 Գորիսի մշակութային հաստատությունների բազմաժանր ներկայացումներ:


 

Միացե՛ք մեզ այս յուրահատուկ տոնակատարությանը, որը կամրապնդի մշակութային կապերը և կստեղծի նոր կամուրջներ:


 

Փառատոնի մեկնարկը՝ ժամը 17:00-ին. վայրը՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ:

Եկե՛ք միասին բացահայտենք հայկական և իրանական մշակութային ժառանգությունը:

Սպասում ենք Ձեզ Գորիսում՝ այս եզակի մշակութային հանդիպմանը:

bottom of page