top of page

«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ

«Իրավունք» թերթը գրում է. «Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի համաշխարհային դեպարտամենտում: «Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք:

«Ինձ հետ էին նաեւ մի ֆրանսիացի պատգամավոր եւ բիզնեսմեն, բայց երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց, չգիտեմ, թե ինչ պատճառով իմ մուտքն արգելեցին: Ի՞նչ հիմքով, ոչինչ չեն ասում: Հետո ինձ փորձում էին ուղարկել հետ Փարիզ, չհամաձայնեցի, ինձ զոռով չեն կարող հետ ուղարկել: Ավելին՝ ամբողջ գիշեր այլ չվերթներով էին փորձում ինձ հետ ուղարկել, բայց ասել եմ, որ ես հետ գնացողը չեմ: Որքանով հասկանում եմ, սա կապված է Ոսկեպարի հետ, որպեսզի չգնամ այնտեղ եւ նկարահանումներ իրականացնեմ:

Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ո՞ւր մնացին լրագրողի իրավունքները: Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում»,-շեշտեց մի շարք առողջական խնդիրներ ունեցող Լեո Նիկոլյանը, ում վիճակն օր օրի վատթարանում է, քանի նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում:

Ի դեպ, նշենք, որ Լ.Նիկոլյանը Հայաստան էր գալիս, որպեսզի ապրիլի 25-ին մասնակցեր մի դատական նիստի, որտեղ տուժող է ճանաչված: Սակայն նա այդպես էլ չհասավ նիստին»:

1/2283
bottom of page