Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել
- Lida Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը:
«Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։ Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»,-ասված է հրապարակման մեջ:
Նշենք, որ նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում փոթորիկ է եղել։
Փոթորկի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել, առաջացել են բնական հրդեհներ, հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։