Վաշինգտոնը սպասում է Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ վիճաբանությունից հետո նախկինի պես սպասում է Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրմանը: Այս մասին Թրամփն ասել է այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ: