Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն է. Shamshyan
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, բեռնատար գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Քաղսի գյուղի 1-ին թաղամասում՝ երկաթուղային գծանցումի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը Քաղսի գյուղի դպրոցի նախկին տնօրենն է: