Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեք օրով կմեկնի արձակուրդ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: