top of page

Մինչև հիմա չի պարզվել Տիգրանին խnշտանգմшն ենթարկած ոստիկանների ինքնությունը․ փաստաբան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 5 days ago
  • 1 min read

Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է… 

Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,- գրել է նա։

1/2603
bottom of page