top of page

Տիգրան Ավինյանը չի մասնակցելու Մայր Տաճարի բացման արարողությանը

Սեպտեմբերի 28-29-ին Մայր Աթոռը կվերաօծվի։ 2012 թվականից վերանորոգվող Մայր Տաճարը վերջապես կսկսի դիմավորել հավատավոր ժողովրդին, թեև որոշ հատված կշարունակի փակ մնալ:Հավատավոր ժողովրդի համար այդքան սպասված օրվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, Ալեն Սիմոնյանին, ԱԺ փոխխոսնակներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։


Այսպես, արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի արարողությանը։ Պաշտոնական արձագանք թեև նրա կողմից չի եղել, բայց և այնպես, նրա մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են՝ նա չի մասնակցելու։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ներկա չի գտնվելու Մայր Տաճարի վերաօծմանը, քանի որ այդ օրերին պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում նա նշել էր՝ եթե Հայաստանում լիներ, ապա կմասնակցեր Մայր Տաճարի բացմանը։ Ինչ վերաբերում է այսպես կոչված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ապա, արդեն մեկ շաբաթ է, նրա մամուլի խոսնակի հետ կապվել որևէ կերպ չի հաջողվում։ Թեև «1+1=2»-ի պես պարզ է, որ եթե Փաշինյանը չի գնում, ինքն էլ չի գնա։


Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ապա նա ևս այդ օրերին երկրում չի լինելու և չի մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։ MediaHub-ին քաղաքապետարանից փոխանցեցին՝ աշխատանքային այցով նա արտերկրում է լինելու։ Թե ուր և ինչ նպատակով է մեկնում, կհայտնենք ավելի ուշ, երբ արդեն օրակարգը հստակեցված կլինի։

1/2103
bottom of page