top of page

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ 2024թ․ հունիսի 5-ից Վիվա-ՄՏՍ հեռախոսահամարի ընտրության ծառայության շրջանակում բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամարների դասակարգման մեթոդաբանության մեջ տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ որոշ հեռախոսահամարների համար սահմանվել է ավելի բարձր դասակարգ: Դասակարգման փոփոխությունը վերաբերելու է թե՛ հեռախոսահամարի ընտրության ծառայությամբ վաճառքի ենթակա և թե՛ արդեն իսկ վաճառված հեռախոսահամարներին: Միևնույն ժամանակ, մինչև վերր նշված ամսաթիվը ձեռք բերված հեռախոսահամարների դասակարգման փոփոխությամբ պայմանավորված որևէ լրացուցիչ վճար բաժանորդներից չի գանձվելու:


bottom of page