top of page

Վրաստանի նախագահը ցանկանում է ներում շնորհել Սահակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիտարկում է Միխայիլ Սահակաշվիլիին ներում շնորհելու հարցը, քանի որ դաշինքի մեջ է նրա  հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր պաշտոնում մնալ Միխայիլ Սահակաշվիլիի և  նրա «Ազգային շարժման» շնորհիվ։ Նրանց խմբակցությունը դեմ քվեարկեց  Զուրաբիշվիլիի նկատմամբ նախաձեռնված իմպիչմենթի գործընթացին, ինչի շնորհիվ էլ նա մնաց նախագահի պաշտոնին»,- ասել է  Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ ակնարկելով, որ Սահակաշվիլիին ներում շնորհելով՝ Զուրաբիշվիլին փորձելու է «վարձահատույց» լինել։

1/2317
bottom of page