top of page

Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը



Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում տեղեկությունը, սակայն նշեց, որ մասնակցության որոշման մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնեն լրատվամիջոցներին։

ԱԺ նախագահը լրագրողներին ասել էր, որ իրեն հրավիրել են Մյուռոնօրhնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում։

Սիմոնյանն ընդգծել էր՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։

Սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ նրա այցը Կանադա հետաձգվել է։

Comments


bottom of page