top of page

Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից․ Փաշինյանը՝ Մարուքյանի հրաժարականի մասին


Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից։ Անդրադառնալով Հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին՝ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը


«Պատճառը, որ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել, այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ինքն էլ դրա մասին գիտի, ասել եմ իրեն։ Ես կոնկրետ ասել եմ` ինչից եմ իրենցից դժգոհ և ուղիղ իր հետ վերջին ժամանակները չեմ աշխատել»,–ասաց Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանը նշեց՝ վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասել է, թե Փաշինյանը մի հայտարարություն է արել ու մեջբերել է, ասել է` խնդրահարույց է համարում:



«Ասացի` բացառված է, ասացի` գնացեք, այդ հայտարարությունն ուղարկեք ինձ՝ վիդեոյով, ասաց` հա, հղում չստացա, ստացա ինչ-որ տեքստ»,- նշեց նա:



Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկար ժամանակ Էդմոն Մարուքյանին հանձնարարականներ չի տվել, ուղիղ չի աշխատել նրա հետ, աշխատել է միջնորդավորված:



«Ինքը հրաժարական է տվել դրա պատճառով, հասկացել է, որ դժգոհ եմ»,- հավելեց ՀՀ վարչապետը:

1/2103
bottom of page