«Արդեն 40 օր է` առանց քեզ». Ծովինար Գինոսյան
«Արդեն 40 օր է` առանց քեզ»,- գրել է Գագիկ Գինոսյանի դուստը՝ Ծովինար Գինոսյանը:
«Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն։ Ամեն պահ քեզ հետ ապրելով, մտածում եմ` ինչ կասեիր հիմա, եթե կողքիս լինեիր։ Երանի, թե կողքիս լինեիր...
Ամեն բան քեզ մոտ է բերում, ամեն լավ հիշողություն քեզ է կապված...
Անդադար պրպտում եմ մեր նամակները, մեր վերջին ճամփորդությունը...
Մի օր ինձ գրել է. Իմ արևն ու իմ հրաշքն ես։ Իմ լույսն ես, և անգամ երբջղային ես ու հուսալքված, Դուիմ ստվերն ես դառնում, ուինձնից անբաժան, ևմիաժամանակ հիշեցնում, որ եսկամ, ու որ դեպ լույս պիտիքայլեմ, որ Դու իմ ստվերիցկրկին վերածնվես ուվերադառնաս Քո վառ տեսակին
Ես կմնամ քո ստվերում ու դու միշտ դեպ լույս կքայլես...Անհնար բարդ թվացող այս փորձությունը ստիպում է ապրել ու ամեն բան անել որ գործդ չմոռացվի...Հ.Գ. 1Դու կապրես շատ շատ երկար, քանի աշխարհում կլինեն պարող գեթ 2 հայ, որոնք իրար գտնելուց կհպարտանան իրարով և կդառնան պարաշրջան..
Հ.Գ. 2Մեր պարախմբի աղջիկներից մեկին, ում հայրը ևս վաղ տարիքում լքել է մեզ, գրել էր. «Հպարտ քայլի, քանզի Քո վեհությունը հենց իր տեսակի շարունակությունն է ու հավերժացումը։Հպարտ եմ, առավել քան երբևէ հպարտ եմ, որ բախտը ինձ շանս է տվել լինել հենց քո աղջիկը:Երանի ինձ, որ հայրս հենց դու ես և ուրիշ ոչ ոք...»։