Կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք միջազգային գործընկերների հետ. բոլորի հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուսների հետ. Փաշինյանը՝ Դավոսում
ՀՀ իշխանությունները որդեգրել են հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Երևանը փորձելու է հավասարակշություն ստեղծել ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային երկրների հետ տարբեր հարաբերություններում. այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագրի հասնել Ադրբեջանի հետ: Իհարկե, դա հեշտ չէ, բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ անհնարին էլ չէ: Սա կարող է մի տեսակ տարօրինակ հնչել, բայց մենք իսկապես կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների հարցում: Բոլոր գործընկերներին հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուս գործընկերների հետ», - ասել է Փաշինյանը:Նա որպես օրինակ է բերել ԵՄ-ի հետ մոտենալու մտադրությունը՝ ընդգծելով, որ այս պարագայում ՀՀ-ն փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել Իրանին, ՌԴ-ին և մյուս գործընկերներին:«Այսօր մեծ փոփոխությունների դարաշարջան է, որն իր հետ բնականաբար բերում է մեծ սպառնալիքներ, բայց նաև՝ հնարավորություններ: Փորձում ենք խուսափել սպառնալիքներից, օգտվել հանրավորություններից: Կարծում եմ՝ սա է առաջ գնալու միակ պրագմատիկ տարբերակը՝ չմոռանալով հավասարակշռության մասին: Դրա կորուստը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի անվտանգության, կայունության համար՝ գլոբալ կայունության համատեքստում», - ասել է Փաշինյանը: