top of page

Աշտարակ քաղաքում «Nissan Pathfinder»-ը բախվել է կայանված «Lada»-ին և կողաշրջվել՝ փակելով ճանապարհը

Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է՝ փակելվ ճանապարհը:  



Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:



Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 


 


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

bottom of page