Search
Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան․ Ադրբեջանի դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրություն
- Lida Nalbandyan
- Dec 28, 2024
- 1 min read

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ։