Search
«Մեր հայրենակիցների հիմնական մտահոգությունները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, օրվա իշխանության վարած քաղաքականությունը»․ Հանդիպում՝ Այգեձորի և Չինարիի բնակիչների հետ
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման վերաբերյալ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Նախօրեին գործընկերներիս հետ հանդիպումներ ունեցանք Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ։
Անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրույցների արդյունքում կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցների հիմնական մտահոգությունները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, օրվա իշխանության վարած քաղաքականությունը, մեր ինքնությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքները։
ՀՀ տարբեր համայնքներ մեր այցելություններն ու քաղաքացիների հետ հանդիպումները կունենան շարունակական բնույթ»։