ՀՐԱՏԱՊ․ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
- Lida Nalbandyan
- Oct 14, 2024
- 1 min read

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է ՀՖՖ-ն։
Իսկ ավելի վաղ FAF-ի անդամները հավաքվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջև։

«Մենք ունենք բազմաթիվ հարցեր ՀՖՖ նախագահին, 40 րոպե կսպասենք նրան այստեղ մեր հարցերին պատասխանելու համար»,- նշված էր «First Armenian Front /FAF ultras/» ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ FAF-ի անդամներից մեկը հայտարարեց, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա, և որ նա սպառել է իրեն։
Արմեն Մելիքբեկյանն այդպես էլ չէր եկել FAF-ի հետ հանդիպման։ Միության անդամները Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո հավաքվել էին ՀՖՖ-ի գրասենյակի առջև։
14.28.04.04.2025
23.10.03.04.2025