top of page

Առողջարար մթերքներ, որոնցով չպետք է տարվել

Կոկոսի յուղը և ավոկադոն պետք է զգույշ օգտագործվեն, քանի որ այս մթերքները հարուստ են ճարպերով: Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Էմիլի Լիմինգը։

Բժիշկը նշել է, որ վառ կանաչ ավոկադոն հարուստ է բջջանյութով և առողջարար ճարպերով, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինը և կանխում անոթներում թիթեղների առաջացումը։

Այնուամենայնիվ, նույնիսկ առողջ ճարպերը կարող են քաշի ավելացում առաջացնել: Դիետոլոգի խոսքով՝ մեկ միջին չափի ավոկադոն կարող է պարունակել մինչև 20 գրամ ճարպ ու ​​մոտ 250 կալորիա (մոտավորապես նույնքան, ինչ կոնֆետի սալիկ):

Կոկոսի յուղը նույնպես հաճախ համարվում է առողջարար, բայց դրա բարձր հագեցած ճարպերի պարունակությունը նշանակում է, որ դա այդպես չէ: Չնայած այն հանգամանքին, որ առանց հագեցված ճարպերի ներքին օրգանների անխափան աշխատանքն անհնար է, իսկ դրանց ավելցուկը կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու մեծացնել սրտի հիվանդությունների վտանգը:

Դիետոլոգը նշել է, որ 15 մլ կոկոսի յուղը պարունակում է մոտ 13 գ հագեցած ճարպեր՝ 30 գ օրական առաջարկվող արժեքի գրեթե կեսը:

bottom of page