top of page

Թրամփը ցանկանում է հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ



Հնդկաստանի ԱԳՆ-ն հստակ չի պատասխանել վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցին։

Մոդին ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 21-ից 23-ը։ Այցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը կմասնակցի QUAD-ի ղեկավարների հանդիպմանը, ՄԱԿ ԳԱ նիստին ու կհանդիպի ԱՄՆ-ում բնակվող հնդիկների հետ։ 

«Վարչապետը շատ հանդիպումներ է անցկացնելու, մենք դրանց կազմակերպմամբ ենք զբաղված։ Մենք այժմ չենք կարող պատաասխանել կոնկրետ այդ հանդիպման մասին հարցին՝ կկայանա՞ այն, թե՞ ոչ։ Մենք դիտարկում ենք, թե որքան ժամանակ կա և ում հետ վաչապետը կարող է այդ ժամանակահատվածում հանդիպել։ Կշարունակենք տեղեկատվություն հաղորդել հանդիպումների մասին»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միշրին՝ պատասխանելով Մոդիի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցին։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երեկ է հայտարարել, որ սպասում է Հնդկաստանի նախագահի այցին՝ ԱՄՆ և ակնկալում է հանդիպել նրա հետ։


Comments


bottom of page