top of page

Բժիշկը բացահայտել է ատամնաբուժական խնդիրների և քաղցկեղի կապը

Ընդհանուր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում բացահայտել է ատամնաբուժական խնդիրների և քաղցկեղի կապը։ 

Բժիշկը նշել է, որ կարիեսը, լնդերի բորբոքումն ու պարոդոնտիտը լուրջ հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի ռիսկի գործոններ են։ Բացի այդ, ըստ մասնագետի, ատամնաբուժական խնդիրները կարող են առաջացնել նաև ինֆարկտ, ինսուլտ, հոդատապի զարգացում։

«Երբ ներսում ինչ-որ բորբոքում ես ունենում, ապա այստեղից են գալիս մնացած խնդիրները: Եզրակացություն․ այս ամենը բուժման կարիք ունի»,- պարզաբանել է մասնագետը։

bottom of page