Յուրի Սաքունցը` պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով աշխարհի չեմպիոն
Մոսկվայում կայացած միջազգային բռնցքամարտի մրցաշարում հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը, ով պայքարում էր WBU վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար` միջին քաշային կարգում, դարձավ աշխարհի չեմպիոն: Նրա մրցակիցն էր Ուրմատ Ամանկուլովը Ղրղզստանից:
Երկրորդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ապա հզոր և ճշգրիտ հարվածով ավարտեց մենամարտը նոկաուտով:
Հաղթանակից հետո Յուրին դիմեց հանդիսատեսին հուզիչ խոսքով: Նա իր հաղթանակը նվիրեց լեգենդար «Արաբո» կամավորական ջոկատի անձնվեր զինվորներին, սփյուռքում ապրող մեր հայերին և արցախցիներին՝ ընդգծելով ազգային միասնությունը պահպանելու և հայրենիքի մասին հոգ տանելու կարևորությունը:
Յուրի Սակունցն ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ձեռք է բերել համաշխարհային ձեռնամարտի չեմպիոնի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի կոչումներ: Նրա անունը նշված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ութ բացառիկ նվաճումներով: