top of page

Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Sep 29, 2024
  • 1 min read

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:



Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց ։



Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:



Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։


Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։

1/2608
bottom of page