Թուրքիայում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին, կան զոհեր
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին, ապա ընկել գետնին, 4 մարդ զոհվել է, կիրակի հայտնել է Habertürk հեռուստաալիքը։
«Ուղղաթիռը բախվել է Մուղլայի հետազոտական հիվանդանոցի շենքին և ընկել գետնին», - հաղորդում է հեռուստաալիքը:
Լրատվամիջոցները հրապարակում են Թուրքիայի առողջապահության նախարարությանը պատկանող ուղղաթիռի բեկորների լուսանկարները։ Ֆյուզելյաժը մեծ վնաս է կրել, տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։