Արցախի ղեկավարների գործով դատավարությունը նոր փորձություն է, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում ՀՀ-ն է. Սուրենյանց
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը նոր փորձություն է, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում ՀՀ-ն է:
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։Սա մի նոր փորձություն է լինելու մեր պետության և ժողովրդի համար, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում Հայաստանի Հանրապետությունն է:Համենայն դեպս, հենց այս սցենարն է որդեգրված Բաքվում: Կասկած չունենաք, որ լսելու ենք ստորացուցիչ ցուցմունքներ՝ կորզված բիրտ ուժի միջոցով, որոնք ուղղված են լինելու մեր պետության ապալեգիտիմացմանը:Սարսափելին այն է, որ դատական գործընթացին ունիսոն գործելու են Ալիևի երևանյան էմիսարները՝ Փաշինյանի գլխավորությամբ»,- գրել է նա: