top of page

Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս. Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում։

Հայաստանցիների մի մասը Նոր տարին դիմավորում է արտերկրում՝ գնալով Հայաստանից դեկտեմբերի վերջին օրերին և վերադառնով հունվարի առաջին օրերին։

Այսինքն, այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս»,- գրել է նա:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր իր սոցիալական էջերում գրառում էր արել՝ նշելով. «2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»:

1/2322
bottom of page