top of page

Բերդից բանակ մեկնեցին առաջին զորակոչիկները. «Այսօր, տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը»

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Jan 10, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:Բերդի համայնքապետարանից հայտնում են՝ բրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է  հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին.

«Մեր հայրենիքը  սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր,  տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և,  համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ:  ...Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը  հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը,  և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն:  Սիրելի՛ մայրեր,  իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր  զավակները խաղաղ պայմաններում  ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:


1/2608
bottom of page