Հարավային Կորեայի նախագահին ձերբակալել են

Քննիչները ձերբակալել են Հարավային Կորեայի պաշտոնանկ նախագահ Յուն Սոկ Յոլին ու տարել հարցաքննության, հայտնում է Yonhap-ը։
Յուն Սոկ Յոլն իր հետապնդումն անօրինական է համարում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերիm սկզբին Յուն Սոկ Յոլը փորձեց երկրում ռազմական դրություն հայտարարել, իսկ ավելի ուշ նրան իմպիչմենթի ենթարկեցին և մեղադրեցին ապստամբության մեջ: Դեկտեմբերի վերջին Սեուլի շրջանային դատարանը Հարավային Կորեայի առաջնորդին ձերբակալելու օրդեր տվեց:
Հունվարի սկզբին քննիչներն արդեն փորձել էին ձերբակալել Յունին, սակայն նախագահի անվտանգության ծառայության հետ մի քանի ժամ ընդհարումից հետո, որոշել էին կասեցնել հրամանի կատարումը: