Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից. հայտնի է նոր տնօրենի անունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:
Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Tert.am Life-ի հետ զրույցում լուրը հաստատեց Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն ու նշեց, որ այլ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:
Հիշեցնենք՝ Արտաշես Մխիթարյանը տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականից: