Search
Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհուն
- Arnold Gevorgyan
- 6 hours ago
- 1 min read
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հրավեր է ստացել նկարահանվելու հոլիվուդյան ֆիմում։
Հայ երգչուհու մասնակցությամբ ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողի կողմից՝ աշխարհահռչակ դերասանների ու աստղերի մասնակցությամբ։
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հունիսից։ Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը։
Ֆիլմը հայկական մոտիվներով չէ, այն հատուկ պատվեր է ամերիկյան արտադրողի կողմից, և նկարահանվում է ամերիկյան լսարանի համար։ Հայ երգչուհու մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի տեսարանները կնկարահանվեն Լաս Վեգասում, Հոլիվուդում և Լոս Անջելեսում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար։