top of page

«Նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ». Լուսինե Թովմասյնաը՝ Անի Օհանյանի գրառման մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 9
  • 1 min read

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը:

«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ:

Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը լռության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Լուսինե Թովմասյանը:

Հիշեցնենք՝ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սպառնալիքներ լսել, որ երեխային իրենից կխլի և այլն:



bottom of page