ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր ԱՄԻՕ բանկի և ԿԳՄՍ նախարարության միջև:
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_53660b7f1254438cb537668adbd22d13~mv2.webp/v1/fill/w_596,h_398,al_c,q_80,enc_auto/0b80d6_53660b7f1254438cb537668adbd22d13~mv2.webp)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:
Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել է համագործակցությունը նաև մասնավորի հետ՝ նշելով, որ ստորագրված հուշագիրը ՀՀ պետական քաղաքականության համատեքստում է. «Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»:
ԱՄԻՕ բանկի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ սա փոքր քայլ է՝ ընդլայնելու և զարգացնելու համագործակցային հետագա քայլերը: «Սա ներդրում է հանուն ապագայի, որի տերն այսօրվա ուսանողներն են»,- ասել է Ազամատ Խակույը:
Հուշագրի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ: Նպատակն է մարդկայինկապիտալի զարգացումը, կրթականծառայությունների մատչելիության ու հասանելիության բարձրացումը, սոցիալապեսանապահով խմբերի բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսումը և այլն: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով կհայտարարվի ուսանողների ընտրության մրցույթ: Կրթաթոշակի արժանացած ուսանողների համար կստեղծվի ԱՄԻՕ բանկում աշխատելու հնարավորություն՝ ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը՝ պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ:
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_d1d0e69eacef416a937b5389cc53f649~mv2.webp/v1/fill/w_596,h_398,al_c,q_80,enc_auto/0b80d6_d1d0e69eacef416a937b5389cc53f649~mv2.webp)
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_4949c21296664183b5757b70efd5de3c~mv2.webp/v1/fill/w_596,h_398,al_c,q_80,enc_auto/0b80d6_4949c21296664183b5757b70efd5de3c~mv2.webp)