top of page

«Հայասաթ-1»-ն ավարտել է իր առաքելությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Երեկ Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված «Բազումք»-ի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը, այս մասին նշված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում։

«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։

Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։

Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։

Շնորհակալ ենք ողջ «Հայասաթ» թիմին` այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար», - ասվում է հաղորդագրությունում։

bottom of page