ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը վնասվել է անօդաչուի գրոհի հետևանքով
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հաստատել են Զապորոժիեի ատոմակայանի, այդ թվում՝ 6 ռեակտորներից 1-ի, վրա այսօրվա անօդաչուների գրոհների ֆիզիկական հետևանքները։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ։
«Հաղորդվում է մեկ վնասվածքի մասին։ 6-րդ էներգաբլոկի վնասվածքը չի վտանգել միջուկային անվտանգությունը, սակայն սա լուրջ միջադեպ է, որը կարող է վտանգել ռեակտորի պաշտպանական թաղանթի համակարգի ամբողջականությունը»,- ասվում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Զապորոժիե ԱԷԿ-ի ղեկավարությունը հայտնել էր ատոմակայանի տարածք մուտք գործած անօդաչուի մասին։