top of page

Ինչպե՞ս են Հայաստանում նշում Սուրբ Ծնունդը, և ինչո՞ւ են այն նշում հունվարի 6-ին

Հայերն աշխարհում միակ քրիստոնյա ժողովուրդն են, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոները նշում են նույն օրը՝ հունվարի 6-ին։

Որոշ եկեղեցիներ Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Նախկինում Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին:

Հայաստանում Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին ժամը 17:00-ին Ճրագալույցի պատարագով և շարունակվում մինչև կեսգիշեր։

Հունվարի 6-ի առավոտյան, Սուրբ պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության։ Պատարագ մատուցուղն օրհնում է ջուրը աղոթքով և Սրբալույս մյուռոնով։

Նշենք, որ Սուրբ Ծննդյան սեղանը հարուստ է ուտեստներով. ավանդաբար սեղանին պետք է լինի ձուկ, չորացրած մրգերով և չամիչով փլավ, տապակած կանաչի, կարմիր գինի:

bottom of page