top of page

Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 18, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․«Վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում:Քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով»:

bottom of page