top of page

Դուբայում ինձ լուսանկարած կինը Սարյանի վրա գտնվող ամենամեծ ծաղկեսրահի տերն էր. նա 6 ամսով ազատազրկվել էր այդ նկարի պատճառով. Անահիտ Սիմոնյան

Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում երգչուհի Անահիտ Սիմոնյանը պատմել է, որ իրեն ու որդուն Դուբայում լուսանկարած կնոջը դատի էր տվել: Վերջինս 6 ամիս անցկացրել է անազատության մեջ:

«Շատ ցավալի միջադեպերից մեկն է դա. Հայկոյի մահից 7 օր հետո, երբ երեխաս սարսափելի ծանր վիճակում էր, և ես նույնպես, այդ ամեն ինչի հետ  մեկտեղ, մենք չէինք կարողանում մեր վիշտը երկուսով ապրել, ես ոնց որ քաոսի մեջ հայտնված լինեի, ոնց որ չհավատայի, որ այդ ամեն ինչն ինձ հետ է կատարվում, և  որոշեցի վերցնել իմ երեխային և հանել երկրից դուրս, ու մենք երկուսով փորձենք մեր ցավն ապրել այնտեղ՝ առանձին ամբողջ աշխարհից»,- նշել է երգչուհին:

«Հենց առաջին օրը, երբ մենք սպասում էինք, որ մեր բանալին տան, մեզ թաքուն լուսանկարում են, և հաջորդ օրը ես արթնանում եմ հազարավոր զանգերից և տարբեր լրատվամիջոցների տեղադրած այդ լուսանկարով սխալ գրառումներից:

Բնականաբար, ես դիմել եմ ոստիկանություն, որովհետև մենք այն երկրում էինք, որտեղ այդ օրենքը գործում է, և այդ մարդիկ պատասխանատվություն կրեցին օրենքի ամբողջ ուժգնությամբ: Մեզ նկարողը 6 ամսով ազատազրկվեց:

Մենք չկարողացանք մեր սուգն ապրել այնտեղ, որովհետև այդ 7 օրն ուղղակի ոստիկանությունից դատարան էինք գնում, դատարանից՝ ոստիկանություն:

Ինչ շահեցին մարդիկ՝ փչացնելով, էլ ավելի վատացնելով մեր վիճակը՝ ես չգիտեմ: Առավել մեծ շոկ ապրեցի, երբ իմացա թե ովքեր էին այդ մարդիկ. Սարյանի վրա գտնվող ամենամեծ ծաղկեսրահի տերը՝ կինը. հենց ինքն էր մեզ նկարել»,- ասել է Անահիտը:

«Ինձ շատ խնդրեցին, որ հետ վերցնեմ բողոքս, բայց ես վարվեցի այնպես, ինչպես նրանք էին ինձ հետ վարվել»,- ավելացրել է նա:

bottom of page