top of page

Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է

Երթուղային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանություն սկսելու համար, Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով ձերբակալվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Քաղաքացիներից մեկը, նկատելով, որ Ասլանյանը ավտոբուսով է երթեւեկում, նրան նկարահանում է ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք»: Երբ Ասլանյանը հրում է ու ասում՝ «ոչխա՛ր, թող իջնեմ», որ թույլ տան իջնել ավտոբուսից, քաղաքացին ասում է. «Մի խփի, այ ժեխ բիձա»:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, 3 պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

bottom of page