top of page

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարին: 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանել էր Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին և ևս վեց պաշտոնյայի։

Թեև «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է, սակայն կազմակերպիչները դեռևս բացահայտված չեն։ Նախորդ տարի լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Թե՛ «Մարտի 1»-ի, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի պարագայում, հիմնական դրդապատճառներն ու դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք, մնում է փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»։

Այսօր՝ ժամը 13:45-ին, Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն:

1/2302
bottom of page