ՀԱՊԿ-ը պատմության մեջ առաջին անգամ օգտագործել է իր խաղաղապահներին
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի սկսել են առաջադրանքներ կատարել Ղազախստանի տարածքում, որոնց իշխանությունները օգնություն են խնդրել կազմակերպությանից՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։
ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով։ Մի քանի ժամ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ նախագահում է Հավաքական անվտանգության խորհուրդը, հայտարարեց, որ խաղաղապահներ կուղարկվեն հանրապետություն։
Առայժմ հայտնի չէ, թե ՀԱՊԿ-ը որքան զորք կուղարկի Ղազախստան։ Ընդհանուր բոլոր, անդամների խաղաղապահ զորախումբը կազմում է մոտ 3․600 մարդ, սակայն Հավաքական խաղաղապահ ուժերի կազմը յուրաքանչյուրի դեպքում որոշվում է պայմանավորված իրավիճակով։