top of page

Հայաստանի հավաքականը հաղթել է ադրբեջանցիներին և նվաճել բրոնզե մեդալ

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում, այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

 

Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:

bottom of page