top of page

Մենք նույնպես ապշած ենք կատարվածից․ Yandex Go ընկերությունը՝ Լիա Զախարյանի հետ կապված միջադեպի մասին

Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։

«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է:

Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն»։

Հիշեցնենք՝ դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ Yandex Go հարթակի միջոցով աշխատող վարորդը նույնիսկ նշված հասցեով է գնացել՝ պահանջելով ավել գումար վճարել։ Տեսանյութում երևում է, որ վարորդը դիմելով դերասանուհուն ասում է. «Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար»:

 Նշենք, որ, ըստ դերասանուհու, միջադեպը տեղի է ունեցել հասցեն փոփոխելու պատճառով։

1/2103
bottom of page