top of page

Բայդենը՝ Թրամփի դեմ նոր մահափորձի մասին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի գործով կասկածյալը կալանքի տակ է, կիրակի հայտարարել է գործող նախագահ Ջո Բայդենը։Երկրի ղեկավարի խոսքով՝ երկրում «քաղաքական կամ ցանկացած այլ բռնության համար տեղ չկա»։ Միևնույն ժամանակ Բայդենը հավելել է, որ հանձնարարել է ամերիկյան կառավարությանը օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Թրամփի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, երբ Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն այն մահափորձ է որակել։

Commenti


bottom of page