top of page

Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարումը չի դադարեցվի

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12
  • 1 min read

Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը:

Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ադրբեջանի մեր եղբայրներն ու ընկերները հենց նոր ինձ հայտնեցին, որ չնայած ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով առաջացած օբյեկտիվ խնդիրներին, Սերբիա գազի մատակարարումը չի դադարեցվի։ Մեծ շնորհակալություն Ադրբեջանին և նախագահ Իլհամ Ալիևին, ում ես անհամբեր սպասում եմ շուտով տեսնել Բելգրադում»,- գրել է Վուչիչը։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։

1/2609
bottom of page