top of page

Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան

Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

 «Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ինչի՞, հանուն նոր կորուստների՞ ու նոր աղետների՞։

Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն Տավուշով, իսկ օրակարգը միայն Տավուշի չորս գյուղերի մեր հայրենակիցների պայքարը չէ։ Սա ճշմարտության և արդարության, արժանապատվության շարժում է: Սա հասարակ մարդկանց, սովորական մարդկանց՝ իրենց սովորական ու նվիրական երզանքների մասին շարժում է։ Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է։ Հենց այդ պատճառով այն չունի պարտվելու հնարավորություն։ Մի պահի բոլորը այս շարժման մաս են կազմելու. Սրբազանի «Մի խխունջվեքը» վերաբերում է բոլորին և այն արդեն մտնում է բոլորի տները։ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի, գույքերի, նյութականի և մասնավոր շահերի հետևում»,-գրել է նա:


bottom of page