Ռուսաստանի վարչապետը կունենա 10 տեղակալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «Գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի մասին», տեղեկացրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթին։ Դրա համաձայն՝ վարչապետը կունենա 10 տեղակալ, ներառյալ մեկ առաջին տեղակալ։
Հրամանագրում նաեւ չկա կառավարության փոխնախագահի՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավարի պաշտոնը։ Այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Դենիս Մանտուրովը։Ռուսաստանի նոր կառավարությունում պահպանվում է 21 նախարարություն, նշված է հրամանագրում։ Բացի այդ, փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարը կունենան կառավարության փոխնախագահների կարգավիճակ։