«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը:
Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»: