top of page

Կալիֆորնիա նահանգում հրդեհի հետևանքով զոhված ՀՀ քաղաքացիներ չկան

Հունվարի 7-ից ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին՝ ի պատասխան MediaHub-ի հարցի, հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից։  «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: Հունվարի 8-9-ը ստացվել է 45 հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա տեղեկացրեց, որ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես՝ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ:

bottom of page